«Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային»․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մեջ հաջողած և առհասարակ կայացած մարդկանց։ Մեկ պարզ պատճառով, քանի որ իրենք մինչև իշխանության գալը եղել են անհաջողակ, չկայացած, կյանքում ոչինչ չստեղծած, չտես մարդիկ։
Եվ ամենևին պետք չի զարմանալ, որ պետական պարտքի հաշվին իրենք իրենց տասնյակ միլիոնների պարգևավճարներ են տալիս, վատնում պետական բյուջեն, կատարում անարդյունավետ և անիմաստ ծախսեր, իսկ մարդկանց ասում՝ աղքատությունը ձեր ուղեղի մեջ է (ՆՓ):
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում պետական պաշտոնյաներին և ուժային կառույցներին՝ քաջ գիտակցելով, որ դա երկար գաղտնի պահել չի կարող և բացահայտվելու դեպքում արժանանալու է թուք ու մրի։ Կրկին պարզ պատճառով՝ ինքն էլ գիտի, որ իր թիմը վաղուց իրեն չի հավատում, չի հավատում այն գաղափարներին, որոնք ամեն օր մատուցվում են հանրությանը, և միակ տարբերակը մնում է հավատարմությունը փողով գնելու ճանապարհը։
Փող ստացողներն էլ իրենք իրենց հերթին բոլորին փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, բայց իրենց ամբողջ պայքարը հենց այս պաշտոնների ու փողի համար է։
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլևս անթաքույց է և հրապարակային։ Որտեղ մեկ հրամանագրով պաշտոնյան ստանում է թոշակառուի 20 տարվա թոշակը և դա համարում բնական ու բարոյական»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01