«Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք»․ Արամ Վարդևանյան
![]() 277 Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 16:00 «Անդրադառնամ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմանը․ դատավոր Սուրեն Խաչատրյան։ Ի դեպ, ոչ թե ուղիղ բեկանել է տնային կալանքը, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա, ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Որոշման բեկանման՝ իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք՝ իրավաբաններով, ունենում ենք մեծ պատկերացնումներ, ինչ-որ տեղ նաև ֆանտազիա։ Դատավոր Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ Լրագրողը պարզաբանում խնդրեց․ «Վերաքննիչի որոշումն ինչի՞ մասին է․ Ռուբեն Հակոբյանը մեզ ասել է, որ դա նշանակում է՝ տնային կալանքը վերացվում է, ուժի մեջ է մտնում կալանավորման հարցը»։ Վարդևանյանը պատասխանեց․ «Վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվել է Վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ հակակոռուպցիոն ուղղվածությամբ։ Արդյոք դրա հետևանքը ի վերջո դա է, այո, բայց արդյոք դատարանը ուղիղ գնահատականը տվել է՝ տնային կալանք, թե կալանք, ոչ։ Կարող էր արդյոք այդպես անել, կարող էր․ այդպես չի արել։ Մնացած հարցերն ուղղեք Սուրեն Խաչատրյանին»։ |

Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
1209:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7208:24
«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
17502:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
18900:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
24500:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
194Երեկ, 22:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
217Երեկ, 21:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
181Երեկ, 21:24
