«Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային». Ռոման Երիցյան
![]() 442 Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 19:54 «Խոշտանգել են 14 տարեկան արցախցի երեխային»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով տեսանյութ, որում մանրամասնել է տվյալ դեպքի մասին. «Շատ զազրելի երևույթ է տեղի ունեցել արցախցի 14 տարեկան անչափահասի մասնակցությամբ: Ցանկանում եմ քննադատել տեղի ունեցածը, մանավանդ՝ ոստիկանության աշխատակիցների գործելաոճը: 14 տարեկան երեխային, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում, շենքի շքամուտքից դուրս գալու պահին 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով, նրան ձերբակալում, տեղափոխում են ոստիկանության Մասիվի բաժանմունք: Տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներ, նաև՝ սեռական բյույթի, հասցնելով: Ծնողը այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2 ժամ հետո: Հետագայում երեխային բաց են թողնում, բայց նա գտնվում է հոգեկան հուզված և լարված վիճակում: Այս պահի դրությամբ ունի հոգեբանի խիստ անհրաժեշտություն: Սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է»: Երիցյանը նշել է, որ այդ փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել խոշտանգումների վարչություն: «Այս երևույթը եզակի չէ, նման երևույթի օրեր առաջ առնչվել է նաև իմ գործընկերը»,- հավելել է նա: Աղբյուրը` Ռոման Երիցյան |

Բերդերում տեղ են ազատում. «Հրապարակ»
1209:12
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար)
7208:24
«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
17502:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
18900:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
24500:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
194Երեկ, 22:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
217Երեկ, 21:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
181Երեկ, 21:24
