Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բանկերի անունից սոցցանցերում տարածվող «խաղարկությունների» գովազդները խաբեություն են»․ Կիբեռոստիկանություն

«Բանկերի անունից սոցցանցերում տարածվող «խաղարկությունների» գովազդները խաբեություն են»․ Կիբեռոստիկանություն
231
Ուրբաթ, 16 հունվարի, 2026 թ., 20:24

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը թելեգրամյան էջում զգուշացրել է․ «Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են հայկական բանկային ընկերությունների անունից իբր կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։

Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով։

Կրկին անգամ հորդորում ենք Ձեզ
- չմասնակցել նմանատիպ խաղարկություններին,
- չանցնել կասկածելի հղումներով,
- չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում»։