«Առաջարկում եմ՝ միանգամից Նիկոլ Փաշինյանին պառլամենտով շնորհել ՀՀ կաթողիկոսի կոչում ու պրծնել զայս դարդեն». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աբսուրդի թատրոնը շարունակվում է: Փաստացի, եթե քպ-ական Հայաստանում դատարանները թքած ունեն, որ ըստ Սահմանադրության պետությունն ու եկեղեցին անջատ են ու իրենք են (շեֆի պասով) որոշում, թե ով է լինելու թեմի առաջնորդ, ապա նաև կարող են որոշել, թե որ քահանայի ձեռնադրությունն է իրավական, որինը՝ ոչ, ում կնունքն է օրինական, որինը՝ ոչ, ում մեղքերն են ներված, ումը՝ ոչ, ում մեռելին արված աղոթքն է անցնում, ումը՝ ոչ, ում եկեղեցական պսակն է հաստատուն, ումը՝ խարխուլ, ում պահած պահքն է ճիշտ, ումը՝ հակաօրինական, ում ժամերգությունն է իրական, ումը՝ կեղծ ու այսպես շարունակ:
Իսկ ընդհանրապես, եթե ամեն ինչ արդեն հասել է լկտիության այս մակարդակին, առաջարկում եմ միանգամից Նիկոլ Փաշինյանին պառլամենտով շնորհել Հայաստանի կաթողիկոսի (իրական Հայաստանում «Ամենայն Հայոց»-ը ռևանշիստական երանգներ ունի), Հայաստանի Կաթողիկե եկեղեցու պատրիարքի, Հայաստանի Ավետարանչական եկեղեցու պատվելիի և ալամ-աշխարհի հայերի «Կյանքի խոսքի» հոգևոր հովվի կոչումներ ու պրծնել զայս դարդեն»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01