Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է
![]() 270 Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 00:06 Գործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը: Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը: Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ: Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է: |

«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
16602:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
18400:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
22800:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
184Երեկ, 22:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
211Երեկ, 21:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 21:24
«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
166Երեկ, 20:42
«Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք փոխել են ազգանունները և հայ դարձել». Թաթուլ Հակոբյան
252Երեկ, 20:24
