Դատավոր Սուրեն Խաչատրյանը 30 մլն դրամով բնակարան է գնել. «Ժողովուրդ»
![]() 156 Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 09:30 «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ հայտնի էր դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը, որով Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել, և նրան կրկին պիտի տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան։ Տեղեկացանք, որ կալանքի փոփոխման որոշումը կայացրել է Սուրեն Խաչատրյանը։ Ինչ ունեցվածք ունի Սուրեն Խաչատրյանը․ 8 գույքից 7-ը գտնվում են Ճամբարակ համայնքում, իսկ բնակարանը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Դատավորը հայտարարագրել է տվյալ տարվա սկզբում առկա HYUNDAI մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվականին 6 մլն դրամով։ Խաչատրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 72 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 հազար դոլար և 10 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ նվազել է 2 մլն դրամով։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 45 մլն 151 հազար դրամ, որից 15 մլն 151 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտից, 6 հազար դրամը՝ Արդարադատության ակադեմիայից։ Եկամուտներից 29 մլն 993 հազար դրամը ստացված փոխառություն է Արդշինբանկից։ 2023 թվականի հետ համեմատած 2024 թվականին դատավորի աշխատանքի վարձատրությունը նվազել է գրեթե 3 մլն դրամով։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 888 հազար դրամ, որը բնակարանի հիպոտեկի մայր գումարի մնացորդն է։ Տեղեկանում ենք, որ դատավորը գրեթե 30 մլն դրամով 2024 թվականին ձեռք է բերել բնակարան»։ |

«Պարտքով գնած սպառազինությունը փորձում են կրկնակի «ծախել» հասարակությանը»․ Տիգրան Աբրահամյան
16602:06
«Պետական անվտանգությունը PR արշավ չէ»․ Շիրազ Խաչատրյան
18400:24
Ուկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կան զոհեր
22800:03
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
184Երեկ, 22:12
«Նիկոլի միակ սոցիալական հենարանը կրիմինալ կլաններն ու օլիգարխներն են». Միհրան Հակոբյան
211Երեկ, 21:42
«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 21:24
«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
166Երեկ, 20:42
«Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք փոխել են ազգանունները և հայ դարձել». Թաթուլ Հակոբյան
252Երեկ, 20:24
