«Դատական համակարգը փաստացի վերածվել է քաղաքական մահակի»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի օրոք մեկ անգամ չէ, որ քաղաքական հաշվեհարդարի նպատակով կայացվել ու շարունակում են կայացվել դատական ապօրինի որոշումներ։ Դա վաղուց այլևս գաղտնիք չէ, անգամ ամենանիկոլականներն են հասկանում, թե ինչ է անում «նիկոլի դատարանը» ընդդիմադիր գործիչների հետ։
Այս ութ տարիների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել ամենաաբսուրդային ու զավեշտալի դատական որոշումների, ապօրինի կալանավորումների, մարդու իրավունքների կոպիտ ու ցուցադրական ոտնահարումների: Դատական համակարգը փաստացի վերածվել է քաղաքական մահակի՝ լռեցնելու, վախեցնելու և քաղաքական դաշտը բռնաճնշումներով «մաքրելու» համար։
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան երկու ամիս ապօրինի կալանքի տակ են։
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է։ Նրա պահանջը պարզ ու հստակ է՝ անհապաղ ազատ արձակել իրեն ապօրինի կալանքից։ Նարեկը շատ լավ գիտակցում է, թե ում օրոք է պայքարում՝մի իշխանության պայմաններում, երբ նույնիսկ դատարանի դահլիճում կամ անվասայլակին գամված մարդկանց կարող են անտարբերորեն տանջամահ անել։ Բայց նա գիտակցաբար է ընտրել զրկանքների ճանապարհը՝ բարձրաձայնելու իր պահանջները և անգամ ծանր առողջական խնդիրների գնով չի պատրաստվում նահանջել։
Ցանկացածիս պարտքն է՝ ամեն մեկն իր հնարավորությունների շրջանակում, բարձրաձայնել ու սատար կանգնել մեր ընկերներին»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01