«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 13-ին Իլհամ Ալիևը իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»։ Նա 10 րոպեանոց ելույթում հայերին «թշնամի» ու «նողկալի թշնամի» է անվանել ընդամենը 2 անգամ։
Նա նաև ասել է․ «Պետք է նաև նշեմ, որ մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտադաշտում․ այն անպատասխան չի մնացել։ Օկուպացիայի տարիներին մենք բազմիցս լսել և կրկնել ենք այս խոսքերը և ապրել ենք այս ձգտումներով։ Մեր հողերի կորուստը և մեր բազմաթիվ հերոսների նահատակությունը խորը ցավ պատճառեց մեր ազգին, բայց դա մեզ չկոտրեց։ Մենք չխոնարհվեցինք։ Մենք ցուցադրեցինք մեր կամքը և մարտադաշտում և՛ վրեժ լուծեցինք մեր նահատակների համար, և՛ վերադարձրինք մեր հողերը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, ինչպիսին Ադրբեջանը»։
Սա պետք է գնահատել որպես բացառիկ «խաղաղասիրական» ելույթ, քանի որ նախկինում նույն 10 րոպեանոց ելույթում հինգ անգամ էր մեզ «թշնամի» անվանում ու խոսում վրեժ լուծելուց։ Լավին լավ ասենք))
Իսկ իրականում սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ…»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
11210:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
10509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10408:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
147Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
159Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
153Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
270Երեկ, 22:01