Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան

«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
255
Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 12:42

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի՛ երևանցիներ, քանի, որ երկու օրից «անկանխատեսելի» ձյուն է տեղալու ու հերթական անգամ փողոցները, բակերն ու մայթերը դառնալու են անանցանելի՝ պետք է պատրաստ լինել սեփական միջոցներով մաքրել ու ապահովվել բոլորիս տեղաշարժը։
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին։
Միլիարդավոր դրամներ մսխելով՝ տոննաներով աղ ու ավազ փայփայելով, քաղաքը վերածում են սառցե կենտրոնի, որտեղ մարդիկ ստանում են կոտրվածքներ ու հայտնվում բուժհաստատություններում։
Սպասվող ձյան տեղումների հետևանքների՝ մեղավոր, պատրաստվում են կարգել տնտեսվարողներին տուգանելու տեսքով ու քաղաքացիներին։
Երևանցուն ՔՊ-ն դիտարկում է՝ միայն տուգանքի ու տուգանվելու մատերիալ»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան