Իրանցիները ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան դիմաց
![]() 304 Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 14:36 Այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս: Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ դա արվել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունների պատճառով: Ոստիկանները ցուցարարներից մի քանիսին բերման ենթարկեցին, քանի որ փորձում էին երթ անցկացնել: Ցուցարարները նստացույց սկսեցին: Ոստիկանությունը նախազգուշացրեց, որ դադարեցնեն ակցիան դեսպանատան դիմաց, հակառակ դեպքում ուժ կկիրառեն և հատուկ միջոցներ: Երևանյան ակցիաների մասնակիցները պահանջում են դադարեցնել Իրանում արյունահեղությունը, նաև կրոնական իշխանության հեռացման կոչեր են հնչեցնում։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը։ |

«Վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիրների նկատմամբ»․ Սևակ Խաչատրյան
1710:48
«Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը»․ Արմեն Հովասափյան
8410:12
«Քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի»․ Նարեկ Կարապետյան
12909:30
«Աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի». Տիգրան Աբրահամյան
13309:24
Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի (լուսանկար)
13807:18
«ԱՄՆ-ն հանում է Ադրբեջանի նկատմամբ դրված զենքի վաճառքի արգելքը». Գևորգ Սաֆարյան
17504:06
«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան
21003:06
«Այս իշխանությունը ոչ թե կառուցում է պետություն, այլ քանդում է հիմքերը»․ Արսեն Նիկողոսյան
23702:06
