«Կաթողիկոսի որոշման «բեկանումը» բացահայտ քաղաքական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին»․ Տաթև Զորյան

376
Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ., 23:52
ՀԱԿ վարչության անդամ Տաթև Զորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհիկ դատարանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ թեմի առաջնորդին պաշտոնանկ անելու որոշման «բեկանումը» բացահայտ քաղաքական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։
Սա ոչ թե իրավական գործընթաց է, այլ իշխանության հերթական փորձը՝ ենթարկեցնելու Հայ Առաքելական Եկեղեցին և կասկածի տակ դնելու նրա ինքնավարությունն ու ազգային դերակատարությունը։
Երբ աշխարհիկ դատարանն իրեն իրավունք է վերապահում վերանայել Կաթողիկոսի որոշումը, դա նշանակում է, որ պետությունը խախտում է Եկեղեցի-Պետություն տարանջատման սահմանը և փորձում է եկեղեցական հիերարխիան դարձնել քաղաքական վերահսկողության օբյեկտ։
Սա վտանգավոր նախադեպ է, որը հարված է ոչ միայն Եկեղեցուն, այլ նաև ազգային ինստիտուտների անկախությանն ընդհանրապես»։
Աղբյուրը` Տաթև Զորյան

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01