ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 177 Կիրակի, 18 հունվարի, 2026 թ., 09:18 ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Նորավան-Կապան, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Տավուշի մարզում, Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Ինչո՞ւ չեք խոսում մեզնից խլած, ոչնչացրած ունեցվածքի մասին»․ Տիգրան Պետրոսյան
6514:36
«Առաջիկայում սպասեք տիկտոկախառը ճղճիմության պրեզենտացիայի»․ Արմեն Հովասափյան
7614:30
«Մենք սրան սպասում էինք․ շատ են ուշացել»․ Հովհաննես աբեղա Թորգոմյան (տեսանյութ)
9814:00
«Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա են խուզարկում»․ Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
12413:36
«Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է մի օր էլ ձեզ մեղադրանք առաջադրվի»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
13812:54
«Խուզարկումներ են կատարվել տնօրենի և փոխտնօրենների սենյակներում, առգրավվել են համակարգիչներ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
12512:42
«Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են և արձագանք են ունենում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
13812:18
«Սա ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»․ Ռուբեն Մելիքյան
12412:06
