«Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է». Ոսկան Սարգսյան
![]() 238 Կիրակի, 18 հունվարի, 2026 թ., 10:12 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում: Ի՞նչն ես շնորհավորում, ի՞նչ տնտեսական քաղաքականություն, ի՞նչ ինստիտուցիոնալ կայունություն․ի՞նչ միջազգային շուկա։ Անցած 8 տարում Հայաստանում տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չեք իրականացրել, տնտեսությունը նստեցրել եք վարկային ասեղի վրա, նախկինի նման երկրի հանքերը օտարները թալանում են։ Հայաստանի ընդերքից հանված պղնձի հումքից այդպես էլ այստեղ պղինձ չարտադրվեց։ Եթե Հայաստանի վարկանիշը բարձրացել է, ինչո՞ւ դրսից ներդրումների հոսքը չորացել է։ Ո՞վ ներդրումներ կանի Հայաստանում, ուր իշխանությունը մեծ ներդրողից ՀԷՑ է խլել։ Տնտեսության մեջ մեծ դեր ունեն առևտուրը, ծառայությունները, Երևանում շինարարական բումը, Հայաստանում ծաղկող ղումարբազությունը․ որը հազարավոր մարդկանց, ընտանիքների է դժբախտացրել; Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը կառավարում են 7 տարի առաջին դասարանում մնացածները․ նման ցածր գիտելիքներով մարդիկ ինչպե՞ս կարող են տնտեսություն զարգացնել, Հայաստանը մրցունակ դարձնել։ Մեր տնտեսության վատթար վիճակի համար ցավակցում եմ բոլորիս»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ինչո՞ւ չեք խոսում մեզնից խլած, ոչնչացրած ունեցվածքի մասին»․ Տիգրան Պետրոսյան
6514:36
«Առաջիկայում սպասեք տիկտոկախառը ճղճիմության պրեզենտացիայի»․ Արմեն Հովասափյան
7614:30
«Մենք սրան սպասում էինք․ շատ են ուշացել»․ Հովհաննես աբեղա Թորգոմյան (տեսանյութ)
9814:00
«Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա են խուզարկում»․ Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
12413:36
«Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է մի օր էլ ձեզ մեղադրանք առաջադրվի»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
13812:54
«Խուզարկումներ են կատարվել տնօրենի և փոխտնօրենների սենյակներում, առգրավվել են համակարգիչներ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
12512:42
«Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են և արձագանք են ունենում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
13812:18
«Սա ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»․ Ռուբեն Մելիքյան
12412:06
