«Նախընտրական կոալիցիայի հետ կապված քննարկումներ են ընթանում». Նարեկ Կարապետյան
![]() 206 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 15:00 «Այս ընտրություններում ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ եթե տեսնում է, որ իր հնարավորությունն անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի պրոցեսի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն: Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա: Քանի որ ընդդիմության կորցրած 3-4 տոկոսը մեծ ազդեցություն է ունենալու»,- ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Անդրադառնալով քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու թեմային՝ հայտնել է. «Նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, ընթացքում կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ և դիրքորոշումով: Դա բխելու է այն նույն տրամաբանությունից, ինչը ես նշեցի նախորդիվ: Երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ մենք վերջնական որոշում կայացնելու ենք նախընտրական պրոցեսների վերջին էտապում»: |

«Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
11618:18
«Լափելն էլ սահմաններ ունի․ աշնանը գցած ասֆալտը մի ձմեռ չի դիմացել»․ Արթուր Դանիելյան
10917:36
«ԱՄՆ-ն USS Gerald R. Ford ավիակիրը կտեղափոխի Մերձավոր Արևելք»․ #NYT
15517:30
«Հին աշխարհն այլևս գոյություն չունի»․ Ռուբիո
15517:14
«Ուշադրության արժանի իրողություններ Արևմուտքի ճեղքման մասին»․ Գարիկ Քեռյան
14017:12
«Հայհոյելու համա՞ր ձեզ պետք է ձայն տան». լրագրողը՝ Տավրոս Սափեյանին (տեսանյութ)
13916:00
«Եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում»․ Պեսկով (տեսանյութ)
15015:39
«Իրանի հրթիռային համակարգերը կարմիր գիծ են ու ենթակա չեն քննարկման»․ Շամխանի
19015:37
