«Սուր էկզոգեն» թունավորմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ

Հունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ-ն, 38-ամյա Ազնիվ Պ-ն, 11-ամյա Մ․ Գ-ն, 7-ամյա Ա․ Գ-ն և 7 ամսական Ա․ Գ-ն։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ-ն, Արեն Գ-ն, Մ․ Գ-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ-ն և 7 ամսական Ա․ Գ-ն թթվասեր չեն օգտագործել։ Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արեն Գ-ն աշխատում է «Հիդրո» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

Արտառոց դեպք Գեղարքունիքում․ ուսուցիչը խոշտանգել է 10-ամյա աշակերտներին
8611:18
ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել
319Երեկ, 09:26
Զորակոչից մինչև ողբերգություն․ ի՞նչ է տեղի ունեցել զինվորի հետ. «Ժողովուրդ»
172Երեկ, 09:12
Նոր կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու մահացել
15602.06.2026, 20:30
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է հարազատներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
48302.06.2026, 12:16
Զինծառայողին կախված են գտել
16902.06.2026, 11:54
Նոր Խարբերդում հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմին
16902.06.2026, 10:00
Ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել
19201.06.2026, 14:06