«Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե բանակցություններ են, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին»․ Վարդան Ոսկանյան
![]() 317 Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 23:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։ Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական արբանյակ ուժերի խնդրին, երկրորդը՝ այդ բանակցությունները վարել միայն երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով, բացառելով այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը և երրորդը՝ դրանք անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Օմանի մայրաքաղաքում, Թուրքիային լրացուցիչ կշիռ հաղորդելը բացառելով, և բանակցությունները դարձնելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցային ընդհատված գործընթացի հերթական փուլ։ Թե որքանով Իրանին կհաջողվի հասնել այս նպատակներին, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր գերտերության ռազմական մշտական սպառնալիքի պայմաններում իրանցիներն իրականացնում են դիվանագիտական այնպիսի հաշվարկված և բարդ աշխատանք, որը միտված է նաև բանակցություններից առաջ ապահովելու այս երկրի հեռագնա կենսական շահերը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ապաքաղաքականների, պասիվների հետ աշխատանքում ո՞վ է հաջողելու․ սա է կարևոր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4203:06
«Ատրպատականցի բժիշկը վերադառնում է Իրան՝ կռվելու Իսրայելի դեմ»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
11502:06
«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
14501:06
«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
16700:48
«Ռազմական գործողությունների հետևանքով Իսրայելում է մնացել 2 տասնյակ ՀՀ քաղաքացի»․ ՀՀ ԱԳՆ
14000:36
«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
13000:34
«Նախիջևանի ուղղությամբ «սխալմամբ» գրոհած ԱԹՍ-ի պատմությունը կասկածներ է առաջացնում»․ Վարդան Բալյան
14900:12
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
19400:09
