«ՊՆ-ի տրամադրած գումարով սպայակազմի զինծառայողները կարող են բնակարան ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»․ Հրաչյա Սարգսյան
![]() 286 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 13:06 «Սպայական կազմի զինծառայողներն ամբողջությամբ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով հնարավորություն կունենան ձեռք բերելու բնակարան, բնակելի տուն: Վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսները ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին, ՊՆ-ի կողմից»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարան կամ տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը: «Մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնեն վերոնշյալ մարմիններում: Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և հնարավորություն կունենան գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բնակարանի տրամադրման ծրագիրը գործում էր, պարզապես կարգն է փոխվել: |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8900:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
7500:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
137Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
123Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
116Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
140Երեկ, 19:40
«Եթե ՌԴ-ին կարելի է, ինչո՞ւ նույնը չի կարող անել ՀՀ-ն Ադրբեջանի նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
157Երեկ, 19:18
«Քննարկվել են անվտանգության հարցերը և հնարավոր լուծումների իրականացումը»․ Ումերով
186Երեկ, 18:40
