Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչպես մեր գերիներին վերադարձնենք հայրենիք․ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է»․ Արտակ Բեգլարյան

«Ինչպես մեր գերիներին վերադարձնենք հայրենիք․ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է»․ Արտակ Բեգլարյան
257
Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 14:54

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն:
Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում:
Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան