Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Վենսը Հայաստան է գալիս միայն այն պատճառով, որ գնում է Ադրբեջան»․ Հայկ Մարտիրոսյան

«Վենսը Հայաստան է գալիս միայն այն պատճառով, որ գնում է Ադրբեջան»․ Հայկ Մարտիրոսյան
104
Այսօր, 14:24

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վենսը Հայաստան է գալիս միայն այն պատճառով, որ գնում է Ադրբեջան։
Ճանապարհին՝ տարածաշրջանում Ադրբեջանի նոր ձեռք բերված ու միակ վասալ-ճորտին այցելելը վատ միտք չէ, մանավանդ, որ այդ ճորտն այլևս որևէ գործոն չէ և նրա հետ արդեն դաշնակցելն իմաստ չունի, բայց նրա կողմից իսկ ընտրված նրա նոր տիրոջ հետ համագործակցության ընթացքում կարող է և բարեհաջող որոշակիորեն օգտագործվել։
Ու նաև՝ ֆասադը պահելը երբեք էլ վատ միտք չէ։
Իսկ նրանք, որոնք Վենսին վիդեո կամ գրավոր նամակներ են գրում՝ հղում անելով քրիստոնեությանը, խոսելով քրիստոնյա հայերի վատ վիճակից, կամ նրանք, որոնք քրիստոնյա հայերի ոչնչացման վտանգին են հղում անում՝ տուրք տալով իբր քրիստոնեապաշտպանական միտմանը, որն իբր թե գերիշխում է այսօր ԱՄՆ-ի քաղաքական գծում՝ ուղղակի ծիծաղելի են նայվում։
Կլոունադան ամենուր է սրանց միջավայրում։ Ամենուր և ամեն ինչում։
Գավառական մակարդակի տրամաբանությունն ու ուղեղն ամենուր և բոլոր հարցերում է տգետ և գավառական։
Անգամ, երբ ընդդիմադիր է բացարձակապես ստորաքարշ և թշնամահպատակ իշխանությանը, կամ էլ երբ իբրև թե ներկայացնում է չեղած այսպես կոչված «ինտելիգենցիան»»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան