«Լռությունը համակեցություն է անարդարության հետ»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ փոխնախագահին ուղղված նամակս այսօր հանձնել եմ։
Նամակում առանձնակի ընդգծել եմ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցը, որոնք շարունակում են գտնվել ապօրինի կալանքի տակ՝ միջազգային իրավունքի բացահայտ խախտմամբ։ Նրանց պահումն ու ցմահ դատապարտումները ոչ միայն մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում են, այլև՝ քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։
Միևնույն ժամանակ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի խնդիրը։ ՀՀ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների շարունակական ներկայությունը միջազգային իրավունքի լուրջ խախտում է և ուղիղ սպառնալիք՝ տարածաշրջանային անվտանգությանը։ Սա
պահանջում է հստակ միջազգային քաղաքական գնահատական և գործողություն։
Երբ ռազմագերիները պահվում են որպես առևտրի առարկա, իսկ ինքնիշխան պետության տարածքները՝ ուժի կիրառմամբ վերահսկվում են, լռությունը այլևս չեզոք դիրքորոշում չէ։
Լռությունը համակեցություն է անարդարության հետ։
Հայաստանում և տարածաշրջանում մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների իրավունքները և պետական ինքնիշխանությունը չեն կարող զոհաբերվել աշխարհաքաղաքական հաշվարկներին»։

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
4308:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
126Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
141Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
136Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
230Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
127Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
133Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
115Երեկ, 19:24