Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դիմում եմ Երևանի կենտրոնում աշխատող մատուցողներին». Նիկոլ Փաշինյան

«Դիմում եմ Երևանի կենտրոնում աշխատող մատուցողներին». Նիկոլ Փաշինյան
164
Այսօր, 13:18

«Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել»,- այսպես է վերնագրել ֆեյսբուքյան եթերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մի հին ծանոթ ունեմ, որին ճանաչում եմ որպես մատուցող, որովհետև դեռ ընդդիմադիր ժամանակներից Կենտրոնում գտնվող սրճարանում անընդհատ առնչվել եմ, ծանոթացել, մտերմացել: Վերջերս իմացա, որ առողջական խնդիրներ է ունեցել, ֆինանսական մեծ խնդիրների մեջ հայտնվել: Հետաքրքրվեցի՝ ինչո՞ւ չի օգտվել առողության ապահովագրությունից: Իմացա, որ շահառու չէ, որովհետև աշխատավարձը 80 հազար դրամ է: Այսինքն՝ այդ ստվերի պատճառով մարդը հայտնվել է ֆինանսական ծանր դրության մեջ, մինչդեռ եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, կլիներ շահառու: Ուզում եմ դիմել Երևանի կենտրոնում և ընդհանրապես, աշխատող մատուցողներին, որ հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսվեն»,- իր խոսքում նշում է վարչապետը:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան