Երկուշաբթի, 09 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պետք է դուրս գալ փողոց և ցույց տալ, որ Հայաստանում կենդանության նշույլներ կան»․ Արա Արայան

«Պետք է դուրս գալ փողոց և ցույց տալ, որ Հայաստանում կենդանության նշույլներ կան»․ Արա Արայան
104
Այսօր, 12:30

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ փոխնախագահ Վենսին սրտաճմլիկ նամակներ գրելը անիմաստ է: Եթե որևէ լուրջ քաղաքական ուժ ցանկանում է հանդես գալ, որպես այդպիսին, պետք է իր ողջ մարդկային ռեսուրսով հանդերձ դուրս գա փողոց, որպեսզի Վենսը հենց Երևանում դառնա դրա ականատեսը:
Հարցը միայն Բաքվում պահվող ռազմագերիները չեն: ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում: ԱՄՆ-ն իր այդ ծրագրին իր մասնակցությունն ավելի է խորացրել ԹՐԻՓՓ միջանցքը Հայաստանից կորզելուց հետո:
Բայց, բացի հայ գերիները, Հայաստանի տարածքի մի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանները փակ են:
Ամերիկացիները պրագմատիկ քաղաքականություն են վարում և նրանց պետք է ցույց տալ, որ Հայաստանում կենդանության նշույլներ կան, եթե ոչ՝ մեզ նորանոր զիջումներ են պարտադրելու: Ատոմային կայանների, IT ոլորտի մասին հոլիվուդյան ուռճացված հեքիաթային ծրագրերը Հայաստանին ոչ մի օգուտ չեն տալու: Ի հեճուկս ԱՄՆ-ի, Հայաստանը արդեն իսկ Իրանի հետ է դառնում հակառակորդ: Հերիք է մեզ խոստումներով կերակրեն, վերջապես մենք հին ԱԶԳ ենք, ոչ թե Էփշտեյնի գործի անչափահաս աղջնակներից...
Դե ձեզ տեսնենք, հայրենասեր քաղաքական ուժեր: Թե չէ, մոտակա ամիսներին գլուխներս տանելու եք դատարկ լոզունգներով: Գործելու հիանալի պահ է...»։

Աղբյուրը`   Արա Արայան