Անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են։ Ինչպես տեղեկացրել է անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, նրանք անցած տարվա դեկտեմբերի 25-ին նամակով դիմել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ պահանջելով հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ «Այդ զեկույցը հանրությանը հետաքրքրող թեմա է և դիմում ենք ներկայացրել, որ հանրայնացնեն զեկույցը, ոչ թե՝ արխիվացնեն։
Ես իրավունք ունեմ իմանալու՝ ում կատարած ոչ ճիշտ մարտը ղեկավարելու արդյունքում է իմ եղբայրը զոհվել, եղբորս որդին անհետ կորել, ինչ որ մեղավորներ կան, չէ՞։ Դիմումին դեռ պատասխան չի տրվել, հունվարի 30-ին զանգահարել եմ, ասել են, որ նման դիմում կա, բայց չեն ասել՝ երբ կպատասխանեն, հիմա եկել ենք այստեղ՝ պատասխանի հետևից»,- նշել է Ղուկասյանը:
Նշենք, որ ԱԺ-ի մոտ մեծ թվով ոստիկաններ են բերվել։

«Այս որոշումը խոսում է կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին». Նաիրա Կարապետյան
1320:48
«Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի». Ռուբեն Մելիքյան
3120:24
«Աշխարհին սպառնում է սննդամթերքի գների աճ». #Bloomberg
8519:48
«Անորակ գործ են արել». Սարգիս Տեր-Եսայան
5319:36
«Վտանգավորն այն մտածողությունն է, երբ ստեղծված արժեքը դառնում է իշխանության կամքով տնօրինվող». Շաքե Իսայան
6319:00
Սեուտայում հավաքված հազարավոր միգրանտներ թաքնվում են խողովակներում և թունելներում
10818:56
«Աբիժնիկությունը՝ քաջնազարի դրոշակ». Մարգարիտ Եսայան
6018:18
«ՔՊ-ականները հարկատուների հաշվին իրենց համար աշխատավարձ ու պարգևավճար են գրում». Արա Պապյան
7117:34