Վարորդներից մեկը ՊՆ ծառայող է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

523
Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ., 10:12
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «BMW»-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։ «BMW»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Մոսկվայում որդին սպանել է հորը
17016:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12015:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
27410:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
43009:58
«250 մետր գլորվելով՝ Volkswagen Touareg-ը հայտնվել է ձորում»․ Գագիկ Շամշյան
15609:36
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Վալյա Հովագիմյանի մարմինը
241Երեկ, 18:00
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 20 երեխա է զոհվել (տեսանյութ)
560Երեկ, 13:05
Ֆլորիդայի ափերի մոտ անսովոր երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)
632Երեկ, 10:23