Կիրակի, 22 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Եթե այսօր դատում են, որովհետև նրանք հայ են, վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ»․ Արման Թաթոյան

«Եթե այսօր դատում են, որովհետև նրանք հայ են, վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ»․ Արման Թաթոյան
94
Երեկ, 23:12

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բակո Սահակյանին, Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին և մյուսներին դատում են նրա համար, որ նրանք հայ են, որ չհրաժարվեցին հայ լինելուց հայկական հողի վրա... Որ չվերացան, ինքնակազմակերպվեցին, որ պաշտպանեցին ընտանիքներ, որ կրթեցին երեխաներ... Որ ապրեցին:
Եթե այսօր հայերին դատում են, որովհետև նրանք հայ էին Շուշիում և Ստեփանակերտում, ապա վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետև հայ ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։
Հայաստանի կառավարության լռությունն այս դատավճիռների հարցում ո՛չ զգուշավորություն է և ո՛չ էլ դիվանագիտություն...»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան