«Եկեղեցին ֆեդերատիվ կառույց է ու չի կարող մի ուժի ենթակա լինել»․ Գոռ Մադոյան

Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենակ այն փաստը որ Վատիկան, Երուսաղեմ, Ստամբուլ, Անթիլիաս, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա և այլ երկրների հայահոծ թեմերը պաշտպանում են եկեղեցուն ու Գարեգին Բ-ին՝ ընդդեմ իշխանության հարձակումների, փաստում է, որ ինչքան էլ քարոզեն ու ԿԳԲ-ի ժամկետանց անկետաներով լվան ուղեղները, եկեղեցին ու դրա էլիտան մեկ ուժի տակ չի ու չի էլ կարա լինի՝ ըստ սահմանման: Եկեղեցին ֆեդերատիվ ա ու կառավարվում ա դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայոց կաթողիկոսը, թե կուզեք, ոչ թե բացարձակ միապետ ա, այլ սրբազան Հռոմեական կայսեր նման իշխանության կրող: Եվ դա այդ կառույցի բնածին ուժն ա, աշխարհասփյուռ հայերի միակ միավորիչը՝ ցանցային հայրենիքը:
Այդ ցանցային, տարասեռ հետաքրքրություններով, ուրույն թեմակալ առաջնահերթություններով կառույցն, իր կառուցվածքից ելնելով իսկ, չի կարող մի ուժի ենթակա լինել՝ լինի այդ ուժը Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, Փարիզը, Երևանը, և, նույնիսկ, Էջմիածինը: Այդ իմաստով, տրամաբանական է, որ սփյուռքի հայերը առաջինը դեմ լինեն Փաշինյանի քաղաքականությանը, որովհետև եկեղեցին նրանց բոլորինն ա ու, ի տարբերություն պետական խնդիրների, չես կարող ասել՝ արի քաղաքացիություն ընդունի, նոր որոշելու իրավունք ստացի: Նրանք ոչ թե Գարեգին Բ-ին են պաշտպանում, այլ իրենց՝ մեծամասնության իրավունքը՝ ընտրելու կաթողիկոս ու մասնակցելու եկեղեցու կառավարմանը՝ հենց մեծամասնության դիրքից:
Հ.գ. Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եկեղեցին այս կառույցով ու այդ մոդելով ա գործում, որտեղ թեմերի հայերն, ըստ սահմանման, համարվում են եկեղեցու անդամ ու ձայն տալիս ազգային եկեղեցական ժողովի պատվիրակներին, այս ստատուս քվոն չի փոխվելու»:

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
72Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
85Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
148Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
103Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
109Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
93Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
125Երեկ, 18:36