Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ատելության կապիտալիզացիան իր ճանապարհին կոչնչացնի ամեն ինչ»․ Արա Պողոսյան

«Ատելության կապիտալիզացիան իր ճանապարհին կոչնչացնի ամեն ինչ»․ Արա Պողոսյան
94
Այսօր, 22:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր իմ հարազատ քաղաքում սպանվել է երիտասարդ։
Կուզեք ամեն օր ոստիկանապետ ու ՆԳՆ նախարար փոխեք, կուզեք սպանության համար ցմահ ազատազրկման կամ գնդակահարության տեսքով պատիժ սահմանեք, ոչինչ չի փոխվելու։ Ավելին՝ ներհասարակական կոնֆլիկտը գնալով ավելի է խորանալու։ Բացասական էներգիան կուտակվելու է ու զսպանակի նման հետադարձ ազդեցություն թողնի...
Իհարկե՝ կարող եք չլսել, կարող եք հակառակը պնդել, թե բա ներքին կոնֆլիկտ գոյություն չունի, բայց դրանից իրավիճակը միայն բարդանալու է...
Մահերն ու ծանր հանցագործությունները դառնալու են սովորական վիճակագրություն, փորձելու եք արդարանալ, թե նախկինում էլ շատ են եղել սպանություններ, բայց չի փոխելու իրականությունը։
Կան շատ պարզ ինդիկատորներ՝ բացեք համացանցն ու նայեք ատելության այն ալիքը, որ թևածում է համացանցով, ամբողջ հասարակության մեջ՝ կին ու տղամարդ, ծեր ու ջահել՝ ատելություն, զրպարտություն, հայհոյանք, ու վերջում՝ սպանություններ։
Վախեցեք այն օրից, երբ այս ատելությունը կկապիտալիզացվի որպես քաղաքական հարցեր լուծելու գործիք։
Անկախ նրանից, թե ով կլինի այդ պահին իշխանություն, ատելության կապիտալիզացիան ուղղակի իր ճանապարհին կոչնչացնի ամեն ինչ, եթե այսօր քայլեր չլինեն հանրային համերաշխության հասնելու ուղղությամբ։

Աղբյուրը`   Արա Պողոսյան