Հինգշաբթի, 16 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան

«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
123
Այսօր, 00:00

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ «աննախադեպ» տնտեսության մասին՝ ուղղակի մի քանի փաստ։
Պատկերացումն առարկայական դարձնելու համար նախ եկեք նայենք աշխարհին։ 2020-ին հիմնադրված իսրայելական մեկ ստարտափ օրեր առաջ Google-ի հետ փակեց 32 միլիարդ դոլարի գործարք։
Գործող վարչապետի կողքն ու դիմացը նստած գործարարներով, բոլոր մնացած գործարարներով և ինչ-որ «թոփերի» մեջ մտնող այթիշնիկներով անգամ միասին վերցրած, միևնույն է, չեն հասնում այդ մեկ ստարտափի արժեքին։
Հիմա եկեք նայենք տնտեսության ներքին կառուցվածքին։
1. Տնտեսական աճ պահելու համար, որտեղ հնարավոր է և որքան հնարավոր է, տրամադրվում են շինթույլտվություններ։
2. Հանքաքարի արտահանման փոխարեն՝ հայտարարված արտադրանքի զարգացումը չկայացավ․ միջանկյալ՝ ֆերոմոլիբդենի արտադրությունը գործնականում զրոյացվեց։ Արդյունքում հիմա արտահանում ենք «մաքուր» հանքաքար։
3. Գյուղատնտեսական «բումը» տոտալ պայմանավորված է ռուսական շուկայով և շուկայականից մոտ երեք անգամ էժան ռուսական գազով։
4. Ռեէքսպորտից ստացված բյուջետային մուտքերը ևս ներկայացվում են որպես կառավարության «փայլուն» աշխատանքի արդյունք։
Ցանկը շարունակելի է։
Այս հնարավորությունների դարում մենք պետք է ունենանք բարձր նշաձողով տնտեսական տեսլական, այլ ոչ թե գայկեք ձգելով փող «քերելու» ռազմավարություն։
Իշխանափոխության բանալին էլ է հենց այստեղ։ Այն օրը, երբ կձևավորվի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջարկել բարձր նշաձողով պաշտպանական, տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային, արդարադատական և քաղաքաշինական տեսլական, մի խոսքով՝ բարձր նշաձողով երկիր կառուցելու ռազմավարություն, հենց այդ պահից էլ կսկսվի գործող ռեժիմի հետհաշվարկը։
#մերուժըմերմեջէ