Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
![]() 98 Այսօր, 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ մեկուկես ամիս առաջ Փաշինյանն սկսեց իր ավտոբուսային «սննդաերթերը», դա իշխանական քարոզչությունը փաթեթավորեց որպես ՔՊ ներկուսակցական ընտրությունների հետ կապված քարոզարշավ: Դա, իհարկե, այդպես չէր, քանի որ թե՛ այցերը, թե՛ շփումները զուտ ներկուսակցական չէին: Բայց համարենք, որ այդ «պատճառաբանությունը» ինչ-որ տեղ կարող էր «կյանքի իրավունք» ունենալ: Բայց հիմա, երբ ՔՊ-ի «ներկուսակցական ընտրությունները» տեղի են ունեցել ու ավարտվել են, ի՞նչ փաթեթավորմամբ են քպականները ավտոբուսով ընկել դռնեդուռ: Եթե Փաշինյանը որպես վարչապետ է գնում, կարող է մի քանի պաշտոնյա հետը վերցնել և գնալ իր աշխատանքային պարտականությունները կատարելու, այսպես ասած՝ «աշխատանքային այցով»: Ընդ որում, ոչ թե փողոցները «չափչփելով», այլ աշխատանքային խորհրդակցություններով, կոնկրետ կազմակերպություններ այցերով (ասենք՝ ջրի ծորակներ ստուգելով), ինչպես Կոտայքի մարզ կատարած այցը: Բայց այդ դեպքում նա պետք է դա անի աշխատանքային օրերին: Եթե զուտ որպես կուսակցական այց է, ապա դա ցանկացած կուսակցության իրավունքն է: Սակայն ինչո՞ւ է ողջ իրավապահ համակարգը սպասարկում, ինչո՞ւ են ահռելի թվով ոստիկաններ ուղեկցում, որոնց տեղափոխող մի ավտոբուսն էլ հերթական մահաբեր վթարի պատճառ է դառնում, ինչո՞ւ է ողջ վարչական ռեսուրսը ոտքի հանվում, վերջապես՝ ինչո՞ւ է Փաշինյանն ասում. «Մեր նախընտրական ծրագրում գրված է...»: Մի րոպե: Ի՞նչ նախընտրական ծրագիր: ՔՊ-ն, որպես ընտրությանը մասնակցող ուժ, դեռ անգամ գրանցված չէ ԿԸՀ-ում (երեկ նոր փաստաթղթերը հանձնել են): Ու ընդհանրապես, երկու օր առաջ է միայն սկսվել ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու գործընթացը: Ավելին, քարոզարշավն էլ դեռ չի էլ սկսվել, մոտ 23 օր կա: Այդ ի՞նչ նախընտրական ծրագիր են ներկայացնում: Պատահական չէ, որ թե՛ քաղաքական գործիչները, թե՛ իրավաբանները նշում են, որ սա ընտրության արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում է»: |

«Լիբանանում հրադադարի ռեժիմը կարող է ուժի մեջ մտնել այս շաբաթ». #FT
1310:42
«ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը կարող է հանգեցնել հրադադարի տապալման»․ Բաղայի
7210:23
«Սա կոռուպցիոն դրսևորում չէ՞, թե՞ էլեմենտար մանիպուլյացիա»․ Արեգ Սավգուլյան
6510:12
«Իսրայելն ու Լիբանանն այսօր բանակցություններ կանցկացնեն»․ Թրամփ
14409:54
«Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է»․ Վարդան Ոսկանյան
7609:48
ՔՊ-ն աղմուկի տակ իր «սեւ գործն» է առաջ տանում․ «Հրապարակ»
9309:36
Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ»
9509:24
Քանի ընտրող կա ՀՀ-ում. «Ժողովուրդ» (լուսանկար)
11509:18
