Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին չի հաջողվում կապվել Վաշինգթոն»․ Հակոբ Բադալյան

«Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին չի հաջողվում կապվել Վաշինգթոն»․ Հակոբ Բադալյան
140
Այսօր, 11:54

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ երևույթին՝ պաշտոնական Երևանին որևէ կերպ չի հաջողվում կապվել Վաշինգթոն և ճշտել՝ կարելի՞ է Իրանին ցավակցել Գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով, թե՞ պետք է Թրամպին շնորհավորել՝ Իրանի առաջնորդին սպանելու կապակցությամբ:

Հավանաբար դա է պատճառը, որ առաջնորդի սպանության լուրի պաշտոնական հաստատումից արդեն ավելի քան 24 ժամ անց որևէ տեղեկություն չկա Հայաստանի վարչապետի ցավակցության մասին»: