«Լիազորությունը չարաշահելու համար վարչապետն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի». լրագրողը՝ Սրբուհի Գալյանին
![]() 311 Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ., 13:12 «Դիլիջանում վարչապետն ուղիղ եթերում իր լիազորություններից դուրս ցուցում տվեց՝ «այս մարդու աղջկան չնշանակել մանկապարտեզի տնօրեն»․ դա համայնքի լիազորությունների սահմանում է։ Լիազորությունը չարաշահելու համար վարչապետն ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվի»,- այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարցն ուղղեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Իսկ հիշո՞ւմ եք վարչապետը քանի անգամ ասաց, որ ես վարչապետ եմ և այդ հարցը վարչապետի տիրույթում չէ։ Իսկ երբ քաղաքացին գալիս և ասում է, որ սա արեք և լավ կլինի ձեր վիճակը այս համայնքում՝ այլ բան չէր մնում վարչապետին անել, քան ասել այն, ինչ ասել է»,- պատասխանեց նախարարը։ «Ինչ վերաբերում է լիազորությունների չարաշահմանը․ համայնքն արդեն իր լիազորություններն իրականացրել էր, նշանակել էր թեկնածու։ Լիազորությունների չարաշահումը ենթադրում է որպես արարք հետևանքի առկայությունը, այսինքն՝ հետևանքն ինչպիսին է եղել և դա պետք է էական վնասի տեսք ունենա։ Եթե դուք կգտնեք էական վնաս այդ արարքում, կխնդրեմ հաղորդում ներկայացնել»,- հավելեց Գալյանը։ |

«Ուղևորները մեծամասամբ «խորոված փարթիի» մասնակիցներ էին». Վիտալի Պետրոսյան
6216:54
«Տիկի′ն, Ապարան գնում ենք, դուք ընդեղ եք, Իջևան գնում ենք, դուք ընդեղ եք». Նիկոլ Փաշինյան
10216:30
«Մեր գյուղի հմար որ էսքան եք արել, ես պատկերացնըմ եմ, թե ամբողջ հանրապետության հմար ինչքան եք արել». խաշթառակցի (տեսանյութ)
12116:12
«Մեզ շարունակ պարտադրում են ներկայացում, որը դիտել ես չեմ ցանկանում». Տաթևիկ Հայրապետյան
16814:18
«Նիկոլ Փաշինյանի եվրոպացի գործընկերները գիտե՞ն, որ ՀՀ-ն դառնում է մեկ մարդու գոյությունով պայմանավորված երկիր». Նարեկ Գալստյան
14813:54
«Ի՞նչ կապ ունի այս երգչուհու գրառումը իր երեկվա ելույթի հետ». Գագիկ Համբարյան
28213:36
«Շիրակի մարզում ամեն մի տեղատարափ անձրև կամ գարնանային հալոցք վերածվում է իրական վտանգի». Մհեր Մելքոնյան
17813:24
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց
15213:12
