Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողություն իրականացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է». Թրամփ

«ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողություն իրականացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է». Թրամփ
357
Երկուշաբթի, 02 մարտի, 2026 թ., 21:12

«ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի դեմ գործողություն իրականացնել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,-Սպիտակ տանը ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա ակնկալում է, որ գործողությունը կտևի 4-5 շաբաթ, սակայն դրա երկարաձգման հնարավորություն կա։

«Ես դա ասել եմ ի սկզբանե, նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա: Նրանք ճանապարհին էին օրինական ճանապարհով ձեռք բերելու այն համաձայնագրի շնորհիվ, որը մեր երկիրը հիմարաբար ստորագրեց...Սա մեր վերջին հնարավորությունն է անելու այն, ինչ անում ենք հիմա և վերացնելու անտանելի սպառնալիքները, որոնք բխում է այս հիվանդ ու չարաբաստիկ ռեժիմից: Եվ նրանք իսկապես հիվանդ են և չարաբաստիկ»,- հավելել է նա: