«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ մենք էլ կաշկանդված չենք նախաքննության գաղտնիքով, արդեն կարող ենք ներկայացնել, թե Արթուր Դանիելյանի ձերբակալման ու կալանավորման համար որպես հիմք որ գրառումներն են դարձել, որպեսզի էլ ավելի ակնառու դառնա, թե ինչ մանրախնդիր ու ապաշնորհ ժուլիկների հետ գործ ունենք:
Ուրեմն, ամեն ինչ սկսվեց կոնկրետ այս ստատուսից: Ըստ մեր պանծալի իրավապահների՝ իրենք դեռ օգոստոսին քրեական վարույթ էին սկսել այս գրառման կապակցությամբ ու սարսափելի մի հանցագործություն էին բացահայտել. պարզվում է՝ ստատուսում կիրառված «քաք» բառը այնպիսի ծանր ու հանրային կարգ խախտող է, որ Արթուրին պետք էր անհապաղ կալանավորել երկու ամսով ու զրկել տեսակցություններից: Եվ սա այն պարագայում, երբ ամեն օր նշանակվում են շատ ավելի մեղմ խափանման միջոցներ՝ ծանր մարմնակամ վնասվածքներ պատճառելու, գողության, բառիգության, կողոպուտի, դիտավորյալ սպանությունների ու այլ ծանր հանցանքների համար: «Քաք» բառը ֆեյսբուքում գրելը, փաստորեն, շատ ավելի ծանր մեղք է:
Ինչևէ, ավելորդ է ասելը, որ կան բոլոր հիմքերը հիմնավոր կասկածներ ունենալու, որ իրավապահները ստում են, որովհետև կա կարևոր մի նյուանս. ուրեմն, մեր պանծալի իրավապահները, իրենց ասելով, օգոստոսից քննում-քննում էին, մինչև շուրջ 2 ամիս անց՝ հոկտեմբերին պարզեցին, որ «քաք» բառը чуть ли զանգվածային խոցման զենք է ու հոկտեմբերի 7-ի առավոտյան Դանիելյանին կալանավորում են: Այդ պահից սկսած իրավապահների արագագործության սենսացիոն աճ է գրանցվում և երկու ամիս «քաք» բառի հանրային վտանգավորություն պարզող Քննչականից պահանջվում է մի քանի ժամ, որպեսզի մինչև Դանիելյանին դատարան տանելը պարզեն, որ ևս 5-6 ստատուս կա, որտեղ նա խուլիգանություն է գործել, իսկ որ ավելի սարսափելի է՝ ՀՀ Քրեական օրենսգրքում գոյություն չունեցող հանցանք է արել՝ արատավորել է ԱԱԾն...
Քանի որ նապաքննությունն ավարտված է ու էլ գաղտնիություն չկա, հաջորդիվ մենք կհանրայնացնենք հերթով բոլոր այդ ստատուսները, այսպես ասած՝ Դանիելյանական ընթերցանության ժամեր կկազմակերպենք և հատ առ հատ կվերլուծենք և իհարկե՝ կտարածենք դրանք:
Ի դեպ, այսօր լրացավ ուղիղ մեկ ամիս, ինչ Արթուրն անազատության մեջ է»։

«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
3510:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
6310:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
6809:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
6609:24
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը․ «Ժողովուրդ»
7709:12
«Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը». Հովհաննես Իշխանյան
7909:00
«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
11603:06
«Քարոզարշավում ծախսած փողերի կեսով կարելի էր Նիկոլին կոխել բանտ, բայց…»․ Տիգրան Պետրոսյան
14602:06