Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թոշակառուն 10.000 դրամ ավելացած թոշակո՞վ է հիմնելու բիզնեսը»․ Արմեն Եղիազարյան

«Թոշակառուն 10.000 դրամ ավելացած թոշակո՞վ է հիմնելու բիզնեսը»․ Արմեն Եղիազարյան
95
Այսօր, 00:12

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր լսեցի, որ Փաշինյանը, բացի կուկուռուզ ու պերաշկի ուտելը, կրկին անդրադարձել էր թոշակառուներին, կրկնելով, որ նրանց ամենալավ տարիքն է, որ զբաղվեն բիզնեսով և ձեռներեցությամբ։
Հիմա հարց եմ տալիս Փաշինյանին, դու քանի՞ անգամ ես բիզնես հիմնել ու զբաղվել բիզնեսով, քանի՞ անգամ ես քո միակ բնակարանը գրավ դրել բանկում ու տունը կորցնելու ռիսկի տակ զբաղվել բիզնեսով, որ մի հատ էլ նման անհեթեթություն ես առաջարկում թոշակառուին։ Թե՞ էդ 10.000 դրամ ավելացած թոշակով է հիմնելու այդ բիզնեսը։
Կարող ես ասել՝ էդ ո՞ր ՀՀ բանկում են 70 տարեկան թոշակառուի սկսնակ բիզնեսը ֆինանսավորելու համար գումար տրամադրելու։
Հո մենակ մեծ-մեծ խոսալով չի։ Պետական պարտքը 6.8 միլիարդից հասցրեցիք 14.5 միլիարդ դոլարի ու այդ բեռը թողեցինք ժողովրդի ու նրանց սերունդներին ուսերին։
Լրիվ կտրվել եք իրականությունից»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան