«Մարդը 1 ամիս է Շրի Լանկայում լողազգեստով նկար է գցում, նշանակում է՝ տոմս կարա առնի, հետ գա»․ Արարատ Միրզոյան
![]() 227 Չորեքշաբթի, 04 մարտի, 2026 թ., 19:12 «Տարածաշրջանում Իրանի շուրջ իրավիճակի լարումից հետո և ռազմական գործողությունների սկսումից հետո բոլոր վերաբերելի երկրներում դեսպանությունները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի», այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Արդեն երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել, վաղն էլ է տրված թռիչք, հաջորդ օրն էլ, դրա հաջորդ օրն էլ․․․ Սպեցիֆիկաներ կան, մենք կապի մեջ ենք մշտապես մեր գրեթե բոլոր քաղաքացիների հետ․․․»,- հայտնեց նախարարը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ դժգոհություններ կան, քանի որ քաղաքացիներն իրենց ծախսերով են Երևան վերադառնում, Միրզոյանը նշեց․ «Եկեք արձանագրենք, որ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով. կոնկրետ մասնավոր դեպք գիտեմ՝ մի մարդ, որը մի ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է, կարա տոմս առնի, հետ գա, մի քիչ արդար չի տոմսն առնելու պահանջը Կառավարության նկատմամբ: Կլինեն այլ խավեր, կդիտարկենք նաև ֆինանսական այդ բեռը մեզ վրա վերցնելու հարցը»,- նշեց ԱԳ նախարարը: |

«Շիրակի մարզում ամեն մի տեղատարափ անձրև կամ գարնանային հալոցք վերածվում է իրական վտանգի». Մհեր Մելքոնյան
2113:24
«Հայոց ցեղասպանության օրը պետք է հիշատակվեն նաև դիմադրության հերոսները». Արթուր Սաքունց
3113:12
Թրամփի ընդունելության ժամանակ կրակողը Քամալա Հարիսի և ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության երկրպագուն էր
8512:42
«Փոխանակ երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի, իր ու իր թիմի փիառով է զբաղված». Ոսկան Սարգսյան
6012:30
«4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային». Հակոբ Կարապետյան
12312:12
«Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները». Քրիստինե Վարդանյան
13412:00
«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան
10011:36
«Թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են ՀՀ-ում». Վահե Սարգսյան
17011:24
