Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Իրանի դեսպանատունը դժգոհության ազդակներ է հղում Նիկոլ Փաշինյանին

Իրանի դեսպանատունը դժգոհության ազդակներ է հղում Նիկոլ Փաշինյանին
154
Այսօր, 00:06

Այսօր ողջ օրվա ընթացքում ՀՀ-ում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները դիվանագիտական խողովակներով կապ են հաստատել հայաստանյան հանրային-քաղաքական գործիչների և փորձագետների հետ՝ արտահայտելով իրենց դժգոհությունը Իրանի շուրջ ստեղծված պատերազմական իրավիճակում ՀՀ իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքի վերաբերյալ: Այս մասին գրում է «Նյուզ»-ը:

«Ըստ մեր աղբյուրի՝ դեսպանատան ներկայացուցիչները հանրային գործիչներին են ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեսպանատուն կատարած այցի լուսանկարը և նրբանկատորեն հետաքրքրվել, թե ինչո՞ւ նմանատիպ քայլ չի ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը: Այս գործողությամբ իրանական կողմը, ըստ էության, իր դժգոհությունն է հայտնում հարևան երկրում ընթացող պատերազմի ֆոնին Փաշինյանի ցուցաբերած պասիվ դիրքորոշման առնչությամբ»,- գրում է աղբյուրը: