Մակրոնը Նեթանյահուին խնդրում է զերծ մնալ հարձակումներից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ կոչ անելով նրան զերծ մնալ Լիբանանում ցամաքային հարձակումից։
«Ես կոչ եմ արել Իսրայելի վարչապետին պահպանել Լիբանանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ ցամաքային հարձակումից։ Կարևոր է, որ կողմերը վերադառնան հրադադարի համաձայնագրին»,- գրել է Մակրոնն իր Ֆեյսբուքյան էջում։
Ֆրանսիայի առաջնորդը նաև հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի հետ բանակցությունների մասին։
Մակրոնն ընդգծել է, որ Փարիզը, իր գործընկերների հետ միասին, կշարունակի աջակցել Լիբանանի զինված ուժերի ջանքերին՝ «Հեզբոլլահին» հակազդելու համար։ Նա հավելել է, որ Ֆրանսիան մտադիր է նախաձեռնել աջակցության միջոցառումներ տեղահանված լիբանանցի բնակիչների համար՝ երկրի հարավում ստեղծված ծանր մարդասիրական իրավիճակի ֆոնին։
Նախորդ օրը Մակրոնը հայտարարել էր, որ Լիբանանում Իսրայելի ցամաքային գործողությունը կարող է հանգեցնել «վտանգավոր սրման» և լինել «ռազմավարական սխալ»։

«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
419:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
1419:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
6118:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
7118:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7817:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
9416:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9915:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10614:00