Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»
![]() 195 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 09:18 «Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։ Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի ՀալաբյանԱբել յան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը մոտ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։ 2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն: Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ կայարանի կառուցման շրջանակներում հանրության գերակա շահ ճանաչելու ենթակա տարածքը կազմում է մոտ 41130.3 քմ, և տարածքում նույնականացված է 31 գույք: Կարգավորման հիմնական նպատակն է ամրագրել Երևանի մետրոպոլ իտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման շահի հանրային գերակայությունը դրա ազդեցության ենթարկվող տարածքում առկա հողերի (գույքերի) սեփականության և այլ գույքային իրավունքների նկատմամբ և իրավական հիմքեր ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացներն իրականացնելու համար, մասնավորապես՝ գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը, գնահատման հաշվետվությունների կազմումը, դրանց հիման վրա սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումների նպատակով բանակցությունների վարումն ու օտարման պայմանագրերի կնքումը և այլն: Որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերող է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը: Սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվում 2027 թ. մարտի 15-ը: Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական, ինչպես նաև Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր են փոփոխություններ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9,6 միլիարդ դրամ, բայց ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում»: |

«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
5503:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
12702:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
209Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
174Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
232Երեկ, 16:36
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակում (տեսանյութ)
175Երեկ, 16:24
Երուսաղեմում տեղի է ունեցել Սուրբ կրակի իջման արարողությունը (տեսանյութ)
172Երեկ, 16:04
«ՆԳՆ ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ վարչապետի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
232Երեկ, 15:54
