Քննչական կոմիտեում Թամամյանի գործով առերեսում են կազմակերպել. «Ժողովուրդ»
![]() 163 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հովհաննես Թամամյանին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետին ՀՀ քննչական կոմիտե են կանչել և առերեսում կազմակերպել։ Մեզ հայտնի է դարձել, թե ում ցուցմունքի հիման վրա են ձերբակալել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանին։ Թամամյանի դեմ ցուցմունք է տվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Եղեգնաձորի շտաբի պետ Էդուարդ Ասատրյանը։ Փետրվարի 25-ին Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․ Թ․-ն 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան, առանց հիմնավորման, հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից Է․ Ա․-ի նկատմամբ և նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանության ծառայողները, կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Է․ Ա․-ին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։ Ձեռք բերված տվյալների հիման վրա Հ․ Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու նպատակով։ Նախաքննությունը օրերս ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան»։ |

«Անվտանգ ճանապարհները և սթափ վարքագիծը՝ անվտանգության ապահովման պարտադիր պահանջ»․ Մանե Թանդիլյան
10103:06
«Ամառը երկարել է մեկ ամսով»․ Լևոն Ազիզյան
17602:06
«Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև»․ Գարեգին Բ (տեսանյութ)
217Երեկ, 18:24
«Իրանի դեմ ԱՄՆ գործողություններն առավել ընդգծեցին ՆԱՏՕ-ում առկա տարաձայնությունները»․ Տիգրան Աբրահամյան
182Երեկ, 17:18
«Քանի՞ անգամ կարելի է նույն սուտը փաթեթավորել ու վաճառել ժողովրդին»․ Արսեն Նիկողոսյան
237Երեկ, 16:36
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակում (տեսանյութ)
180Երեկ, 16:24
Երուսաղեմում տեղի է ունեցել Սուրբ կրակի իջման արարողությունը (տեսանյութ)
187Երեկ, 16:04
«ՆԳՆ ավտոբուսը մեկնում էր Լոռի՝ վարչապետի և «ուրախ ավտոբուսի» անդամների անվտանգությունն ապահովելու համար»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
237Երեկ, 15:54
