Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ազգ-բանակ գաղափարը հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է»․ Տիգրան Աբրահամյան

«Ազգ-բանակ գաղափարը հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է»․ Տիգրան Աբրահամյան
72
Այսօր, 10:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի նորագույն շրջանի առանցքային դեմքերից մեկի՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Այս օրը մի այլ պայմաններում կնշվեր, կտոնվեր և լրիվ այլ մթնոլորտ կստեղծեր, բայց, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել։
Սպարապետի, նրա ընկերների և, հավաքական առումով, նվիրյալների ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը։ Թե ինչ մնաց տակը, արդեն կարևոր էլ չէ։
Այս իրավիճակում լավատեսության աղբյուրն այն է, որ պայքարը հայի ներսում է, իսկ գաղափարական հայի տեսակը չի վերացել։
Ազգ-բանակ գաղափարը, թեև պետականորեն մերժվում է, սակայն դա հավերժական Հայաստանի մշտական ուղեկիցն է։
Բանակը վերականգնվելու է. ասածս այլընտրանք չունի»: