Մասկատ-Երևան թռիչքի ուղևորներն անվճար կտեղափոխվեն Աբու Դաբիից և Դուբայից
![]() 315 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 19:48 Մարտի 6-ի երեկոյան ժամը 21։30-ի Մասկատ-Երևան չվերթի տոմս ունեցող քաղաքացիների համար անվճար տեղափոխություն կկազմակերպվի Աբու Դաբիից և Դուբայից։ Այս մասին հայտնում են Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։ «Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 6-ին երեկոյան ժամը 21:30-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։ Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ +37433309013 կամ +37494366540։ Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև կեսգիշեր (00:10)։ Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝ Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքի ժամը 05:30-ին։ Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 6-ին ժամը 06:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 05:30-ին։ Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 6-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։ Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 10-ից 12 ժամ»,- ասված է հաղորդագրությունում։ |

«4 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց Սոնա Մնացականյանին և նրա չծնված երեխային». Հակոբ Կարապետյան
1712:12
«Սա այն նույն ձեռագիրն է, որով կառուցվել են պատմության բոլոր բռնապետությունները». Քրիստինե Վարդանյան
5412:00
«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան
6111:36
«Թուրքական ծայրահեղական թևին հարող այս երիտասարդները Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ազատորեն վխտալու են ՀՀ-ում». Վահե Սարգսյան
10611:24
«Փոխնախագահ Վենսին ավելի շուտ են տարհանում, քան Թրամփին». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
10910:48
«Երբ տեսնում եք ստամոքսաշատ մարդկանց, մի՛ շտապեք եզրակացություն կազմել ամբողջ ժողովրդի մասին». Նաիրի Հոխիկյան
11910:30
Սպիտակ տանը կրակոցներ արձակած 31-ամյա ուսուցիչը ասել է, որ իր թիրախը Թրամփի վարչակազմի պաշտոնյաներն էին
16510:18
«Նիկոլական Տիտանիկը խորտակելու համար ձեզ պետք է այսբերգի ավելի մեծ, չերևացող մասը». Ռուբեն Մխիթարյան
15309:54
