Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է ավելի քան 100 մարդ

Մարտի 2-5-ը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638-ը վիրավորվել է, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։
Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներն սկսվել են, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահը» 2026 թվականի մարտի 2-ին սկսել է ռմբակոծել Իսրայելի հյուսիսային քաղաքները։
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մարտի 5-ին հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են արգելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բոլոր ռազմական գործունեությունը Լիբանանի տարածքում։ Մարտի 2-ին Լիբանանի կառավարությունը նույնպես արգելել է «Հեզբոլլահի» զինված գործունեությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի իր ռազմական գործողությունները Լիբանանում մինչև «Հեզբոլլահի» լիակատար զինաթափումը։ Ավելի ուշ ԻՀՊԿ-ն իր Telegram ալիքով հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են Իրանի ԻՀՊԿ լիբանանյան կորպուսի փոխհրամանատար Հասան Մահվադիին։ Նա վերահսկում էր «Հեզբոլլահի» գործունեությունը իրանական կողմում։

«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6012:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
7011:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
19710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
9307:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13204:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
155Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
150Երեկ, 23:30