«ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները կապ են պահպանում այնտեղ գտնվող 170 ՀՀ քաղաքացիների հետ»․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Ինչպես հայտարարվել էր, ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում և Դուբայում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից հավաքագրվել են Օմանով ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների տվյալները և անվճար ավտոբուսներով ապահովվել է տեղափոխում դեպի Օման՝ Մասկատի օդանավակայան։
Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատ կազմակերպված փոխադրումով տեղափոխվել է.
մարտի 4-ին 94,
մարտի 5-ին 58-ը,
մարտի 6-ին 38 ՀՀ քաղաքացի։
Արդյունքում երեք օրվա կտրվածքով Ադու Դաբիից և Դուբայից ապահովվել է համապատասխանաբար 70 և 120 (ընդհանուր թվով՝ 190) ՀՀ քաղաքացու տեղափոխումը Մասկատ։
Տեղական իշխանությունների կողմից Դուբայում ապահովվել է ոստիկանական ուղեկցություն։ Գրանցված, բայց չտեղափոխված քաղաքացիներն այդ պահին դեռևս նախընտրել են մնալ Դուբայում։
Այս պահի դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինները հավաքագրել են այնտեղ գտնվող բոլոր՝ 170 ՀՀ քաղաքացիների տվյալները, նրանց հետ կապ է պահպանվում անհատական կամ խմբային տարբերակներով։ Այդ թիվը ներառում է նաև Աբու Դաբիում գտնվող 30 հայ ուսանողների։
Այն դեպքերում, երբ Դուբայի որոշ հյուրանոցներում թռիչքները ոչ իրենց մեղքով բաց թողած քաղաքացիները բախվել են խնդիրների, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ներգրավվել է դրանց հասցեագրելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու քննարկումներով։ Պահանջվող ձևաչափով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել նաև ԱՄԷ ԱԳ նախարարությանը»։

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
1718:36
Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
5618:12
«9-րդ դասարանի ռուսերեն դասագրքի առաջադրանքը. 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ». Լիլիթ Գալստյան
7117:42
«Վիեննայում «չլմփ-չլմփ»-ները չկան, փողոցները շարունակում են դատարկ մնալ, ոչ մի խցանում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
8516:24
Կադրեր՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած սպանությունից (տեսանյութ)
9515:48
«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
10314:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
10213:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
28710:06