Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Որքան մեծ վնասներ պատճառի Իրանն իր հակառակորդներին, այնքան ցամաքային գործողությունը սկսելու անհրաժեշտությունը կսրվի». Արման Մելիքյան

«Որքան մեծ վնասներ պատճառի Իրանն իր հակառակորդներին, այնքան ցամաքային գործողությունը սկսելու անհրաժեշտությունը կսրվի». Արման Մելիքյան
161
Երեկ, 18:12

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թեև այդ մասին հրապարակավ չի խոսվում, սակայն հավանական եմ համարում, որ Իրանում շունչները պահած անհամբեր սպասում են այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ը ստիպված կլինեն սկսելու ցամաքային գործողությունը և զորք կուղարկեն ԻԻՀ տարածք։ Պաշտոնական Թեհրանն ասում է, որ պատրաստ է դիմակայելու ներխուժմանը, բայց չի ասում, որ նաև շահագրգռված է, որ այն օր առաջ սկսվի։ Հակառակ կողմը մտմտում է, թե սեփական զինվորների փոխարեն ում ուղարկի Իրան՝ կնախընտրի սահմանափակվել այդ մահապարտներին բացառապես օդային հարվածների միջոցով աջակցել, բայց դժվար թե դա բավարար լինի։ Ամեն դեպքում, որքան մեծ վնասներ պատճառի Իրանն իր հակառակորդներին, այնքան ցամաքային գործողությունը սկսելու անհրաժեշտությունը կսրվի։ Տեսնես վերջն ումո՞վ դա կանեն»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան