Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀ-ի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել»․ ՀՀ ԱԳՆ

«ՀՀ-ի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել»․ ՀՀ ԱԳՆ
133
Երեկ, 19:42

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է. «Մարտի 5-ին Նյու Յորքում ստորագրվել է Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Կոմյունիկեն ստորագրել են ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Սամոայի Անկախ Պետության մշտական ներկայացուցիչ Ֆատումանավա Պաոլելեի Լուտերուն:
Այսպիսով Սամոան դարձավ 187-րդ երկիրը, որի հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ»: