Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իրար խառնված ջոջերը դրությունը փրկելու համար սոցհարցում են մեյդան բերել, բայց «թագավորը մերկ է»»․ Դերենիկ Մալխասյան

«Իրար խառնված ջոջերը դրությունը փրկելու համար սոցհարցում են մեյդան բերել, բայց «թագավորը մերկ է»»․ Դերենիկ Մալխասյան
242
Երեկ, 18:30

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ականների ընտանեկան սոցիոլոգիան․ «թագավորը մերկ է»։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ասֆալտային վարկանիշի ֆոնին՝ իրար խառնված ՔՊ-ի ջոջերը դրությունը փրկելու համար ինչ-որ սոցհարցում են մեյդան բերել։ Ու ամբողջ օրը զբաղված են ինքնաոգևորման ակտով։
Նիկոլենց հիբրիդային օգնության հասած ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը Նիկոլին վերագրել է իրենց համար աստղաբաշխական՝ 18 տոկոսանոց վարկանիշ։
Տպավորություն է, թե այդ սոցհարցումն անցկացրել են ՔՊ-ականների ընտանիքներում ու պարզել, որ, ասենք, 4 հոգուց բաղկացած ՔՊ-ականի ընտանիքի ընդամենը մի անդամն է պատրաստ քվեարկել ՔՊ-ի օգտին։
Ամերիկացիները, իրենց շահերից ելնելով, փորձ են անում ցույց տալ, որ չնայած Փաշինյան Նիկոլը ցածր վարկանիշ ունի, բայց դե առաջատար է ընդդիմադիր ուժերի հետ համեմատած։ Հետևաբար «թագավորը ամբողջությամբ մերկ» չէ ու դեռ շանսեր ունի հունիսի 7-ին չպարտվելու։
Բայց իրականում հենց ամերիկացիներն էլ , դպրոցականներն էլ գիտեն, որ «թագավորը առավել քան մերկ է»։ Յուրաքանչյուր իշխանություն՝ միայն իշխանություն լինելու հաշվին 10-15 տոկոս վարկանիշ ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանի տեղը ախուրյանցի Անոյին դնեին՝ մոտավոր նույն վարկանիշը կունենար։ Այսինքն՝ Փաշինյան Նիկոլի բուն վարկանիշը տատանվում է 4-5 տոկոսի սահմանում։
Այս հարցումների արդյունքների հրապարակումը ոչ այնքան ժողովրդի ուղեղները լվանալուն է ուղղված, որքան ՔՊ-ի ներսում շարքերը կուռ պահելուն։ Նիկոլն ու իր դրսի հիբրիդային աջակիցները (որոշակի շրջանակներ ԱՄՆ-ից ու ԵՎրոպայից, Թուրքիա, Ադրբեջան) շատ լավ են հասկանում, որ եթե ՔՊ-ի շարքերում ժամանակից շուտ հասկանան, որ Փաշինյան Նիկոլը անվերադարձ գնացող է, կարող է անգամ չկարողանան 10 թեկնածու գտնել՝ ՔՊ-ի ցուցակում գրելու համար։
Սրանով փորձում են կանխել իշխանական բուրգի փլուզումը, «դուխ» տալ թիմակիցներին։ Բայց մախաթը պարկում երկար չի պահվում։ Նիկոլն ու ՔՊ-ական ջոջերը իրենց գլխի ճարը մի կերպ կարող են տեսնել, բայց շարքային անդամներն ու Նիկոլին անվերապահ ծառայողները թող լավ մտածեն․ Նիկոլի գնալուց հետո Հայաստանում կյանքը շարունակվելու է։ Իրենցից մեծ մասն էլ Նիկոլենց պես միլիոններով հետ չեն գցել, որ դրսերում անհոգ կյանք վայելելու շանս ունենան»։