«Խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»»․ Նիկոլ Փաշինյան
![]() 339 Շաբաթ, 07 մարտի, 2026 թ., 21:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Գյումրիում ելույթ եմ ունենում ներկուսակցական քարոզարշավի հավաքում»։ «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։ Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու, և դուրս է բերելու զարգացման հարատև պետության օրակարգի ռելսերի վրա դնելու։ Բայց նաեւ Գյումրիում լինելու է «Գյումրի 1», մենք մոռանում ենք, որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է «Գյումրի 1»,- իր ելույթում ընդգծում է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Իրանի դեմ պատերազմը դեռ ավարտված չէ, հնարավոր են նոր զարգացումներ». Նեթանյահու
10710:18
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը (տեսանյութ)
11609:18
«Տղերքն արդեն տանն են»․ Վահան Հովհաննիսյան
10309:12
«Ահավոր վտանգը ժամանակին նկատեց Հայ Եկեղեցին». Գևորգ Դանիելյան
34602:06
«Պետք է ընթանա ո՛չ թե փակ, այլ հրապարակային ձևաչափով բաց դատավարություն». Արեգ Սավգուլյան
23900:36
«Քոչարյանն ու Փաշինյանը համոզել են Կրեմլի ղեկավարին, որ այդ կոմբինացիան ՌԴ շահերից է բխում.» Արթուր Դանիելյան
323Երեկ, 20:06
«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան
251Երեկ, 17:36
Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների նոր փուլի մասին
330Երեկ, 16:57
