Ուրբաթ, 29 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»․ Մհեր Գրիգորյան

«ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»․ Մհեր Գրիգորյան
75
Այսօր, 15:00

Հայաստանը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն աշխատել ԵԱՏՄ շրջանակում։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցության՝ ի շահ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի տնտեսական կայունության ու տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերի հիման վրա»։

«ՀՀ-ն մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին»․ Մհեր Գրիգորյան