«Պահանջում եմ, որ Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և արցախցիներից»․ Դավիթ Հովհաննիսյան

«Արդեն 11 օր հացադուլ հայտարարած արցախցի Արթուր Օսիպյանը ՔԿՀ-ից դիմել է հանրությանը»,- այս մասին հայտնել է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը հրապարակելով Օսիպյանի հայտարարությունը, որում ասված է․ «Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։
Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան՝ պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։
Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։
Կանխավ շնորհակալ եմ»։

«Ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիք»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
210Երեկ, 16:54
«Տարիքով և կենսափորձով մեծ երեսփոխանը նման հիմար բան է ասել. ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»․ Ոսկան Սարգսյան
208Երեկ, 16:42
«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան
203Երեկ, 15:48
«9-րդ գումարման ՀՀ-ի ԱԺ-ում հայտարարվում է լռության րոպե». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
207Երեկ, 15:30
«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
166Երեկ, 15:12
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
142Երեկ, 15:06
«Այժմ ձեր քայլերով պետք է ապացուցեք, թե ինչի համար եք ստացել ժողովրդի վստահությունը»․ Մանուել Մանուկյանը՝ ԱԺ ընդդիմությանը
139Երեկ, 14:30
««Իսկական հայկական ընդդիմությունը» հերթական անգավ մտավ իր ամպլուայու մեջ»․ Հայկ Մարտիրոսյան
141Երեկ, 14:18